Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Լատուրիուն (նստավայրը` Կիեւ), հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը գոհունակություն է հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների ակտիվ համագործակցության առթիվ: Անդրադառնալով հայ-ինդոնեզական կապերի ընդլայնմանը` կողմերը որպես առաջնահերթ խնդիր նշել են համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: Գործարար կապերը խթանելու առումով կարեւորվել է տեղեկատվության փոխանակումն ու ակտիվ շփումները: Ռոբերտ Քոչարյանը Ինդոնեզիային հաջողություններ է մաղթել մի քանի ամիս առաջ աշխարհը ցնցած ավերիչ ցունամիի հետեւանքների վերացման գործում:





