«Օգնիր Եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությանը, որն ստեղծվել էր սիրահայերին օժանդակելու համար մինչ օրս տարբեր բարերարներից, անհատներից և կազմակերպություններից նվիրաբերվել է 41մլն 312660 ՀՀ դրամ, 750 000 ռուսական ռուբլի և շուրջ 31մլն ՀՀ դրամի պարենամթերք: Այս մասին հայտնում են նախաձեռնության անդամները:
Նախաձեռնությունն իր օգնության ձեռքն է մեկնել նաև Հայաստանում հաստատված սիրիահայերին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով նախաձեռնությունը 5մլն դրամ է փոխանցել «Քաշաթաղ» հիմնադրամին։
Նախաձեռնության անդամները սիրիահայ մանուկների համար տարեվերջին կկազմակերպվեն տարեմուտի հանդեսներ և նրանց կտրվեն ամանորյա նվերներ։





