AM
19 Դեկտեմբեր 2012 - 11:21 AMT

Փարպեցի փողոցում կառուցվող դրսի վերելակը ապօրինի է, բնակիչները թույլտվություն չունեն

Փարպեցի փողոցում գտնվող չորսհարկանի շենքի բնակիչները դրսի վերելակ են կառուցում: Շենքի ու նորահայտ վերելակի լուսանկարները համացանցում հայտնվել են դեռ երեկ: ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ վերելակի համար թույլտվություն չկա և այն ապօրինի է կառուցվում:

Վլադիմիր Հովսեփյանն ասաց, որ քիչ առաջ այդ մասին տեղեկացրել է Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցներին և նրանք շուտով կզբաղվեն խնդրով:

Նշենք, որ Փարպեցու փողոցի այս շենքերը կառուցվել են մոտ 80 տարի առաջ, դրանք նախ եղել են չորսհարկանի , հետագայում շենքերին երկու հարկ ավելացրել են: