AM
20 Դեկտեմբեր 2012 - 14:29 AMT

Երևան – Սևան -Դիլիջան – Իջևան ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներն ավարտվեցին

Ավարտվեց Երևան – Սևան -Դիլիջան – Իջևան միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի թունելի հյուսիսային մուտքից դեպի Դիլիջան քաղաքի ավտոկայան տանող 13 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգումը, որը սկսվել էր 2012թ. օգոստոսին։

Ճանապարհը սկսվում է Դիլիջանի թունելիցև ձգվում մինչեւ քաղաքի կենտրոն: Ինտեսիվ երթեւեկության, բարդ լեռնային ռելիեֆի պայմաններում ճանապարհային հագուստը մաշվել էր` առաջացնելով անթույլատրելի չափերի նստվածքներ, փոսեր,և անհրաժեշտություն էր առաջացել հիմնանորոգում կատարելու:

2012թ-ին Դիլիջանի բնակչության հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր լուծել խնդիրը: Նախագահը ՀՀ Տրանսպորտիև կապի նախարարությանը հանձնարարել էր ուսումնասիրել հարցը և ներկայացնել առաջարկություններ:

Նախարար Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից կնքված պայմանագրի համաձայն` սկսվեց ճանապարհահատվածի հիմնանորոգումը:

Այս ավտոճանապարհն ապահովում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ բեռների և ուղևորափոխադրումների մեծ ծավալ, ինչպես նաև՝ դեպի Դիլիջանի առողջարաններ տրանսպորտային կապը:

Իրականացված աշխատանքների արդյունքում նախագծով նախատեսված 7 – 20.5 մ լայնությամբ ճանապարհահատվածը ասֆալտապատվել է, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, կառուցվել են հենապատեր, տեղադրվել են անվտանգության տարրեր` արգելափակոցներ, բետոնե պարապետներ, ճանապարհային նշաններ:

Այս ճանապարհահատվածի վերանորոգման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 1.179 մլրդ դրամ։