World Trends-ը 2030 հաշվետվություն է ներկայացրել, որում աշխարհաքաղաքական իրադարձությունների թվում նշել է նաև, որ մինչև 2030 թվականը քրդական պետությունը կստեղծվի և Թուրքիան կկորցնի իր տարածքային ամբողջականությունը:
Հաշվետվությանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և մեկնաբանեց` առաջիկա 20 տարում Թուրքիայի տարածքում քրդական պետություն կստեղծի:
«Քրդական ու հայկական հարցերը սերտ կապված են, Քրդական հարցն իր լուծումը կունենա, դրա համար իրավական հենք է անհրաժեշտ, իսկ միակ փաստաթուղթը Սևրի պայմանագիրն է: Մենք քրդերի հետ պիտի համագործակցենք`բարձրաձայնելով մեր իրավունքները: Պիտի ասենք, որ Արևմտյան Հայաստանի տարածքը մերն է ու ինչ հիմքով», – ասաց Արա Պապյանը:
Նրա խոսքով, պիտի պահանջենք, որ, օրինակ, տարածքները համատեղ օգտագործվեն` մի կտոր ԵՄ ստեղծենք, ու ցույց տանք նաև իրենց շահը: Քրդերն էլ են հասկանում, որ հայերի հետ համագործակցությունը իրենց շահերից է: 1915-ի համար բազմիցս ներողություն են խնդրել, նշանակում է հասկանում են, որ մեր կարիքն ունեն:





