ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկոյան ավտովթարից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում, որտեղ, մասնավորապես, ասվում է.
"Իմ հարգելի և սիրելի ընկերներ:
Այսօր իմ մեքենան իրոք ենթարկվել է ավտովթարի: Բարեբախտաբար ոչ վարորդս, ոչ ես վնասվածքներ չունենք: Անեկեղծ շոնրահակալ եմ Ձեր անհանգստության, սրտացավության, մտահոգության և անկեղծության համար: Ձեր բազում գրառումներն ու համերաշխությունը ապացուցում են, որ մեր ընկերությունն ու մտերմությունը վիրտուալից դարձել են իրական:Խորին երախտապարությամբ` Ձեր Արմեն:
Հ.Գ. Անկեղծ ասած, ուժեղ սթրես եմ տարել, գնացել եմ ու մի լավ խմել: Կներեք ուշ գիշերային գրառման համար":
Հիշեցնենք, որ նախարար Արմեն Աշոտյանը ավտովթարի էր ենթարկվել Երևան-Գավառ ճանապարհին: Աշոտյանն ու նրա վարորդը վնասվածքներ չէին ստացել, բայց մեքենան ջարդվել էր:Արմեն Աշոտյանը գնում էր Գավառ՝ մասնակցելու քաղաքի պետական համալսարանի հիմնադիր, սփյուռքի նախարարի հոր՝ Հրանտ Հակոբյանի կիսանդրու բացմանը:





