Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Վիգեն Ադունցն ազատվել է աշխատանքից:
Նախարարի այս հրամանի համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի միջնորդությունը:





