AM
10 Հունվար 2013 - 12:51 AMT

Կառավարության աշխատակիցները կարող են ԼՂՀ գործուղման մեկնել օդային ճանապարհով

ՀՀ կառավարությունը հունվարի 10-ի իր նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխությամբ` կառավարությունն աշխատակիցների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով գործուղման, դաշտային կամ տեղափոխման աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի հատուցվող չափերը համապատասխանեցրել է այդ միջոցների ձեռքբերման համար անհրաժեշտ շուկայական գներին։

Պետական պաշտոնյաներն ստացել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գործուղումն անհրաժեշտության դեպքում օդային ճանապարհով իրականացնելու հնարավորություն։