AM
14 Հունվար 2013 - 10:30 AMT

Գույքագրվել են մայրաքաղաքի վթարային պատշգամբները

2013 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ մայրաքաղաքի շենքերի պատշգամբների վթարների կանխարգելման նպատակով կազմվել է աշխատանքային խումբ և գույքագրվել են նման խնդիրներ ունեցող բոլոր շենքերը: Ինչպես PanARMENINAN.Net-ին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանձնարարվել է կարճ ժամանակահատվածում պատրաստել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը և իրականացնել կանխարգելման համապատասխան աշխատանքներ:

Անդրադառնալով ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական լինել և ուժեղացնել հսկողությունը, որպեսզի բացառվի ապօրինության ցանկացած փորձ: