AM
13 Հուլիս 2005 - 04:18 AMT

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ ԱՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը` տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Պարսամյանի գլխավորությամբ, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Է.Պարսամյանը ՀՀ նախագահին ներկայացրել է ԱՀՀ նոր գործագիր տնօրեն Բրայան Արդունիին: Ռոբերտ Քոչարյանն Ամերիկայի Հայկական Համագումարի հետ գործակցությունը գնահատել է արդյունավետ եւ նշել, որ այն արդեն ունի բավականին երկար տարիների պատմություն: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման, Հայրենիք -Սփյուռք կապերի վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին: ԱՀՀ պատվիրակները Ռոբերտ Քոչարյանին են ներկայացրել համագործակցության հետագա ծրագրերը: