AM
15 Հուլիս 2005 - 05:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Տյագլոյին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով, հաղորդում է ՀՀ մամլո ծառայությունը: Ա.Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց պարոն Տյագլոյին հայ-ուկրաինական հարաբերություններում ունեցած ներդրման համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում` Վլադիմիր Տյագլոն նշանակվել է Ղրղզստանում Ուկրաինայի դեսպան: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման խնդիրներ, անդրադարձ եղավ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: