Վաղը Շենգավիթի առաջին ատյանի դատարանում շարունակվելու է Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության հարկային պարտավորությունների գործով դատավարությունը: Ցուցմունք է տալու սփյուռքահայ մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանը: Ըստ գործի, ընկերությունն ունի ավելի քան 64 մլն դրամի հարկային պարտավորություն: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Հարթունյան ընտանիքի մամուլի բաժնից:
Տարածված հաղորդագրության մեջ նաև նշված է.«Նախորդ դատական նիստում հարցաքննվել էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Ե.Զադոյանը: «Ես ոչ մի ելակետային թիվ ինքս չեմ հայտնաբերել: Բոլոր ելակետային տվյալները հիմք եմ ընդունել քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից ինձ տրամադրված, արդեն իսկ գնահատված թվերից»,- պատասխանելով փաստաբաններ Հայկ Ալումյանի և Գևորգ Չաքմիշյանի հարցերին՝ նշել էր փորձագետը:
Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի պարզ է դարձել, որ ընկերության երկու աշխատակիցների և մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանի դեմ հարուցված քրեական գործի, ստուգման ակտի և փորձագետի եզրակացության համար հիմք են հանդիսացել նախաքննության մարմնի կողմից տրամադրված տվյալները: Իսկ քննիչի ստացած երկու հիմնական թվերը՝ իրացման շրջանառությունը 20 տոկոսով ավելի ցածր ցույց տալն, ՀԴՄ-ների թվերի հարցը վիճարկվում է դտական կարգով, և հարց է, թե ինչ իրավական գնահատական կտա դատարանը»: Հիշեցնենք, որ Հարթունյանին մեղադրվում են հարկային պարտավորությունը չկատարելու մեջ:





