AM
29 Հունվար 2013 - 06:32 AMT

Հանրապետության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում էեն, որ ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: