AM
7 Փետրվար 2013 - 08:32 AMT

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հետաքննում է Արման Մելիքյանի հայտարարությունը

ՀՀ ոստիկանությունը իրազեկում է 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ:

PanARMENIAN.Net-ին ՀՀ ոստիկանության շտաբից մասնավորպաես հայտնել են, որ ըստ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից 2013 թ. փետրվարի 5-ին մամուլի ասուլիսում արված հայտարարության՝ ՀՀ վարչական շրջանների վարչակազմերը շենքերի լիազոր ներկայացուցիչների միջոցով տնից տուն են գնում և տեղեկություններ հավաքում, այցելել են նաև Աջափնյակում բնակվող իր մոր տուն և տվյալներ հավաքել, թե տան անդամներից ովքեր են Հայաստանում, ովքեր են մեկնել, նրանց կողմից բաժանված ձևաթղթերում հարց կա նաև, թե արդյոք ընտրողը ձայնը տալու է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Արման Մելիքյանը հայտնել է նաև, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: