AM
12 Փետրվար 2013 - 16:46 AMT

Ծիծեռնակաբերդի խճուղուց Լենինգրադյան փողոց ընկած ճանապարհահատվածում խցանում է

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուց մինչև Լենինգրադյան փողոց ընկած ճանապարհահատվածում խցանում է: Այս մասին հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը:

ՀՀ Ճանապարահին ոստիկանությունից PanARMENIAN.Net-ին հայտնեցին, որ խցանման պատճառն այդ ճանապարահատվածում տեղի ունեցած ավտովթարն է: Խցանմանը նպաստում են նաև այդ հատվածում տեղի ունեցող շինարարական աշխատանքները: