2005 թվականի նոյեմբերին կնշվի Հայաստանի Ազգային Ժողովի 15-ամյակը: Այդ հոբելյանի առիթով կկազմակերպվի հայկական խորհրդարանի տոնական նիստ: Ինչպես լրագրողներին է հայտնել Հայաստանի օրենսդրական մարմնի ղեկավար Արթուր Բաղդասարյանը, այդ նիստին մասնակցելու համար կհրավիրվեն մի շարք միջխորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ: Միեւնույն ժամանակ ԱԺ խոսնակը տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ Հայաստան կայցելեն Հունգարիայի, Բրազիլիայի, Ռուսաստանի եւ Սլովակիայի խորհրդարանների ներկայացուցիչները: Մասնավորապես, Ռուսաստանի Պետդումայի ղեկավարի այցը Հայաստան ակնկալվում է 2005 թվականի դեկտեմբերին: Արթուր Բաղդասարյանը նաեւ հաղորդել է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանում տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի երկու նիստ: Իսկ նոյեմբերին հանրապետությունը կստանձնի նախագահությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀԽՎ), հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





