Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ն արդեն քվեարկել է: Հոգևոր առաջնորդը քվեարկեց Էջմիածին քաղաքի գեղարվեստի դպրոցում տեղակայված 19/11 տեղամասում: Լրագրողների հետ զրույցում կաթողիկոսը նշեց, որ քվեարկել է մեր երկրի զարգացման և առաջընթացի համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր նախագահական ընտրություններ են: Առաջադրվել են 7 թեկնածու՝ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին նախկին արտգործնախարար Րաֆֆի Հավհաննիսյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը և անկուսակցական Վարդան Սեդրակյանը:





