Տավուշի մարզի դատախազոթյունում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացվել է 3 հաղորդում:
Մասնավորապես` «www.iditord.org» կայքում տեղադրվել է տեղեկություն` Իջևան քաղաքում և Գետահովիտ համայնքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Հաղորդումը Տավուշի մարզի դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանության հերթապահ մասից 18.02.2013թ. հաղորդում է ստացվել Դիլիջանի ոստիկանության բաժին: Ոստիկանության հերթապահ մաս ահազանգած քաղաքացին նշել է, որ Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի կողմից Դիլիջան քաղաքում համատարած ընտրակաշառք է բաժանվում: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանության հերթապահ մասից 18.02.2013թ. հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում խախտվում է ընտրության գաղտնիությունը: Ինչ որ մեկը վերահսկում է քվեաթերթիկում Ս. Սարգսյանի անվան դիմաց նշում կատարելը: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դեպքի կապակցության նախապատրաստվում են նյութեր:





