Արարատի մարզի 17/2 ընտրատեղամասում արձանագրվել է կնքված քվեաթերթիկների տրցակ առանձին սենյակում: Իրավունքի Եվրոպա միավորման դիտորդ Նարեկ Բաբայանը Մեդիա Կենտրոնին հայտնել է, որ ընտրատեղամասի սենյակներից մեկի դուռը պատահաբար բաց էր և ինքը նկատել է քվեաթերթիկների խուրց:
«Փորձեցի տեսանկարել, սակայն միանգամից սկսեցին խանգարել, ինձ հեռացնել այդ տարածքից, դուռը շտապ փակեցին, իսկ հետո նկատեցի, որ պատուհանից դուրս հանեցին ողջ կապոցը և տարան»,- ասել է Բաբայանը:
Արարատի մարզի 17/5 ընտրատեղամասից, ժամը 14:30-ի սահմաններում, ահազանգ է գրանցվել լցոնման վերաբերյալ, ընտրատեղամասում աշխատող Իրավունքի Եվրոպա միավորման դիտորդ Նարինե Էսմայելը Մեդիա Կենտրոնին հայտել է, որ խախումը չեն արձանագրել հանձնաժողովի անդամները:
«Ընտրատեսամաս մտան մի 50 գազաններ, դիտորդներին հրեցին դեպի պատը ու բոլորիս ձեռքերը բռնեցին, որ չնկարենք, մոտեցան քվեատուփին ու լցրին մոտ մի 300-400 քվեաթերթիկ, այսինքն քվեատուփը կիսով չափ լցվեց»,- նշել է Էսմայելը: Ըստ դիտորդի, այս ընտրախախտումը, որը քրեական պատասխանատվության է ենթարկվում, չի արձանագրվել հանձնաժողովի անդամների կողմից:





