AM
28 Սեպտեմբեր 2005 - 03:37 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԼՂՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ «ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ» ՕՐԵՐԸ

Այսօր Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում մեկնարկում են Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ավանդական օրերը: Նախաձեռնողը ՀՀԿ եւ ՌՀՄ ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է: Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա ՌՀՄ հրապարակումնների շնորհահանդես: Օրերի բացման արարողությունը տեղի կունենա Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում: Պատվիրակության կազմում են ռուսաստանցի գրողներ, որոնք կհանդիպեն իրենց հայ գործընկերների հետ: Նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի Զինված ուժերի զինվորների եւ ռուս սահմանապահների հետ, որոնք պաշտպանում են հանրապետության պետական սահմանը: Տեղի կունենա դպրոցականների «Ընդմիշտ միասին» փառատոնը, որը խորհրդանշում է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովրդների դարավոր բարեկամությունը: