AM
5 Մարտ 2013 - 08:23 AMT

Տավուշի և Սյունիքի մարզերի առաջին ատյանի դատարանները նոր դատավորներ ունեն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի փետրվարի 22-ի եզրակացությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է որոշում, որով. Զարուհի Նախշքարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր,

Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: