AM
11 Մարտ 2013 - 05:31 AMT

ԱԻՆ. Փակ է Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

Այսօր ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարությունից, փակ է Սելիմի լեռնանցքը և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:

Վրաստանի ՆԳՆԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին¬դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա¬ների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: