Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների նախաձեռնությամբ անցած ամիս իրականացված լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտը տրամադրելու և Գյումրու «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի տնակային ավանում բնակվող ընտանիքների ապրելակերպի մասին պատմող տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս հերթական անգամ այցելե են տնակային ավան:
Տնակային ավանում հասարակական կազմակերպության անդամները պատահաբար հանդիպել են 10 միակողմանի ծնողազուրկ երեխաների հետ սոցիալապես բավականին ծանր պայմաններում բնակվող Ալվարդ Ծառուկյանին:Զրույցի ընթացքում նա ներկայացրել է տնակն օրինականացնելու խնդրանքով ՀՀ նախագահին գրված դիմում-նամակի պատասխանը, որտեղ ասված է, որ այն օրինականացնել չեն կարող: Այս ընտանիքը ևս պետությունից բնակարան չի ստանալու, իսկ ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը սոցիալական նպաստն է:





