AM
12 Մարտ 2013 - 07:23 AMT

Դատարանը փորձում է ճշտել Անդրիաս Ղուկասյանի դիմումի ապացուցողական հիմքը

Սահմանադրական դատարանում Անդրիաս Ղուկասյանի հայցի ներկայացումից հետո դատավորներն իրենց հարցերն ուղղեցին հայցվորին:

Դատավոր Ա.Պետրոսյանը նկատեց, որ Անդրաս Ղուկասյանը հղում է անում ժողովրդավարությանը: «Ժողովրդավարությունը ենթադրում է քաղաքացիների ակտիվ մասնակցություն: Այնուամենանիվ, ի՞նչ գործողություններ էինք կատարել, որ ԿԸՀ-ն անհանգստանար և կատարարեր կոնկրետ վերահսկողություն»,- հարցրեց դատավորըև հավելեց, թե ինչո՞ւ նախկին թեկնածու վստահված անձինք չի ունեցել:

Անդրաս Ղուկասյանը պատասխանեց, որ վստահված անձինք չի ունեցել, և դա սկզբունքային որոշում է եղել: «Հացադուլ էի անում: Ես գտնում էի, որ Սահմանադրությունը խախտող ուժերը չպետք է մասնակցեին իշխանության համար պայքարին: Դրա վերաբերյալ ընտրական պրոցեսի առաջին փուլում դիմում էի ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով անվավեր համարել ՀՀԿ թեկնածուի գրանցումը: Ես հաշվի եմ առել փորձը, եկել եմ համապատասխան եզրակացության, որ դա ռեսուրսների անիմսստ վատնում է: Հարգանքով եմ վերաբերում նախորդ ընտրություններում ընդդիմադիր դրոշը բարձրացնող ուժերին, բայց եթե նրանք իրենց ռեսուրսներով չկարողացան դրա դեմն առնել, ես չէի կարող»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը և նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի իր իրավունքները պաշտպանելու իր ռազմավարությունն է ընտրում:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հարց ուղղեց Անդրիաս Ղուկասյանին, պարզաբանելով, որ Սահմանադրությամբ իրավունք է տրվել, որ թեկնածուներն իրենց առենչվող հարցերով և սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության համար կարող են դիմել ՍԴ: Նա նկատեց, որ ընտրատեղամասերը թեկնածուն բաժանել է երկու խմբի՝ 577, 1412 ընտրատեղամասերի: Գագիկ Հարությունանը նկատեց, որ Անդրաս Ղուկասյանը ներկայացնում է այլ թեկնածուի հավաքած ձաները: Հարցին, ենթադրո՞ւմ եք, որ այս ընտրատեղամասերում, դուք և մյուս թեկնածուներն առնվազն գոնե մեկ տոկոս ձայն հավաքած կլինեինք:

«Այս ամենի մեջ կա սուբյեկտիվ իրավունքի խախտման հարցը: Այն ընտրական պրոցեսը, որը չի ապահովում վստահություն բոլոր մասնակիցների համար: Ես կարծում եմ, որ այդ տոկոսները կարող էին ավելի բարձր լինել»,- պատասխանեց Անդրաս Ղուկասյանը:

Նախկին թեկնածուն նշեց, որ այն փաստը, որ Սերժ Սարգսյանը կազմակերպել է ընտրություններ, հրապարակվել է Սերժ Թանկյանին ուղղված նամակում: Փետրվարի 9-ին Գյումրիում Սերժ Սարգսանի հայտարարությունը, թե քանի տոկոս ուզեմ կխփեմ, նույնպես փաստ է:

Դատավոր Ֆելիքս Թոխյանը ցանկացավ ճշտել, թե ինչ ապացուցողական հիմքը կա նրա բերած վերլուծությունները ապացուցելու համար:

«Օրենքը ասում է, որ տեղեկությունները հաստատվում են գրավոր, բանավոր ապացուցներով, իսկ իմ ներկայացրած աղյուսակների ապացոյցը ԿԸՀ կայքում ներկայացված առանձին տեղամասերում ընտրությունների արդյունքներն են: Աղյուսակները հեշտացնում է վերլուծություններ կատարել այդ թվերի հետ կապված: Միջնորդություն եմ ներկայացրել որպես վկա ներգրավել Սերժ Սարգսանին, միայն իրեն է հայտնի ինչ նկատի ուներ իմ նշած հայտարարությունը անելիս, միայն ինքը կարող է դրա վերաբերյալ տեղեկություններ տալ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը: