Սերժ Սարգսյանը մի կողմից նախագահի թեկնածու է, իսկ մյուս կողմից նա պետության ղեկավարն է, ով պարտավոր է ապահովել ինստիտուցիոնալ բոլոր ճյուղերի բնականոն գործընթացը: Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ով ՍԴ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն է:
Դավիթ Հարույթունանը նշեց, որ Սերժ Սարգսյանի՝ Սերժ Թանկայնին ուղղված նամանկում ընտրությունների կազմակերպման վերաբերյալ տողերը կարելի է մեկնաբանել ցանկացած կերպ. «Ես համարում եմ, որ դա նշանակում է, ոի ինքը որպես պետության գլուխ կատարել է իր պարտականությունը, որ դրված է իր վրա Սահմանադրությամբ»: Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրլեու միջնորդության վերաբերյալ հայտարարութուն չարեց:
«Պարոն Սարգսյանը երկրում չի գտնվում, նա հիմա շատ ավելի կարևոր առաքելություն ունի, քան ՍԴ-ում ընթացող գործը»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ինքն ու Հրայր Թովմասյանը Դատարանում Սերժ Սարգսյանին ներկայացնում են անվճար հիմունքներով: «Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական թիմ շահագրգռված է ներկայանալ լավագունս: Ով, եթե ոչ Արդարադատության նախարարը պետք է ներկայացնի քաղաքական թիմը, որի անդամն է հանդիսանում: Նախարարները քաղաքական թիմի անդամ են, սա չի իրականացվում պետության կողմից վճարվող աշխատանքային ժամին»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ ինքը հարցուպատասխանին չի մասնակցում, քանի որ մյուս կողմը, ըստ իրեն, չի պատկերացնում իրականում ինչ պետք է ներկայացնել դատարանում, իսկ զրույց վարելը ժամանակի վատնում է, այդ պատճառով ձեռնպահ է մնում հարցեր տալուց:





