AM
13 Մարտ 2013 - 07:32 AMT

ԲՆ. Պատրաստ ենք ապահովել «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթին հետևելու հանրության ցանկությունը

Բնապահպանության նախարարությունից պատասխանել են Էկոլոգիական հասարակական դաշինքի՝ նախարար Արամ Հարությունյանին ուղղված նամակին: Նամակում հնչած հարցադրումները վերաբերում էին Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրությանը:

Էկոլոգիական հասարակական դաշինքը պահանջում է, որ արգելոցի տնօրենի ընտրության հանձնաժողովի մեջ ընդգրկվեն գիտության, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) կարգը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի կազմը սահմանված է ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ և ՀՀ բնապահպանության նախարարի 2005թ. սեպտեմբերի 29-ի թիվ 291-Ն հրամանով:

«Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է ապահովելու մրցույթին հետևելու հանրության ցանկությունը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: