Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննության շրջանակներում հարցուպատասխանը շարունակվեց դիմումատու Անդրիաս Ղուկասյանի և երրորդ կողմի՝ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի միջև:
Անդրիաս Ղուկասյանի հարցին՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ Սերժ Թանկյանին ուղղված նամակում գրել էր, որ ընտրություններն ինքն է կազմակերպել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ինքը կարող է ներկայացնել միայն իր դատողությունը, թե ինչպես է պատասխանում այդ հարցին Սերժ Սարգսյանը չի կարող ասել, պետք է ուղղել իրեն: Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատարանն իր պատասխանը պետք է ընդունի որպես իր բնորոշումը, իսկ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունանն ասաց, որ նա պետք է պատասխանի որպես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ:
«Ես կարծում եմ, որ պետք է հաշվի առնել այն երեք գործառույթները, որ ունի Սերժ Սարգսյանը: Նա Հանրապետության նախագահն է, թեկանածու է և մի կուսակցության ղեկավարն է, ով ունի խմբակցոևւթյուն ԱԺ-ում: Նա կազմակերպման խնդիրներ ունի: Որպես պետության գլուխ նա պարտավոր է բոլոր ճյուղերի, այդ թվում ԿԸՀ-ի, բնականոն աշխատանքը կազմակերպել: Ընտրությունները Հայաստամում կարզմակերպում է եռաստիճան համակարգը, իսկ ՀՀ նախագահը ունի գործառույթներ, որ նշանակում է ԿԸՀ անդամներին: ԱԺ խմբակցությունն ունի մի շարք իրավունքներ ընտրությունների կամզակերպման հարցում, կուսակցությունը պետք է նշանակեր հանձնաժողովի մեկական անդամ: Որպես նախագահաի թեկնածու՝ նա պետք է նշանակեր վստահված անձինք, ովքեր օժտված են իրավունքներով և պարտականություններով: Ըստ իս, նա այս երեք հարցերը նկատի ուներ»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը:
Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ Դավիթ Հարությունյանի պատասխանը չի հանդիսանում ապացույց: Իսկ եթե Սերժ Սարգսյանը որպես վկա ներկայացնի, թե ինչ նկատի ուներ, ապա կլինի ապացույց: Դավիթ Հարությունյանն առաջարկեց իրավունքի դասեր չտալ:
Հարցին, ի՞նչ տեղեկություններ կարող է տալ դատարանին Դավիթ Հարությունյանը ընտրական պրոցեսում Սերժ Սարգսյանի և ԿԸՀ անմիջական կոնտակների վերաբերյալ, Սերժ սարգսյանի ներկայացուցիչը պատասխանեց. «Անմիջական կոնտակնտները սահմանափակվում են օրենքով նախատեսված բոլոր կոնտակներով»:
«Այս ընթացքում կարիք ունեցե՞լ է Սերժ Սարգսյանն ունենալ որևէ կոնտակտ ԿԸՀ հետ՝ վերջինիս լիազորությունների հետ կապված»,- հարցրեց Անդրիաս Ղուկասյանը, որին պատասխան հնչեց. «Չի եղել»:
Հարցին, թեկնածու Սերժ Սարգսյանի 3600 վստահված անձինք որևէ բողոք-դիմում ներկայացրե՞լ են, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ մեկ պահանջ է եղել վերահաշվարկի, իսկ մատյաններում այլ գրառում չի կատարվել:
«Այս մարդիկ որևէ այլ թերությո՞ւն չեն հայտնաբերել»,- հարցրեց Անդրիաս Ղուկասյանը:
«Ոչ, չեն արձանագրել»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը:





