Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու ԱՊՀ երկրների երիտասարդական դելֆյան 8-րդ խաղերին, որոնք կայանալու են, մայիսի 16-21-ը Նովոսիբիրսկ քաղաքում և կրում են «Եղիր արվեստում» անվանումը:
Խաղերն անցկացվում են ազգային բազմազան մշակույթների զարգացման և պահպանման, մշակութային ժառանգության բազմապատկման և միջմշակութային երկխոսությունների միջոցով երիտասարդության շրջանում այլ երկրների արվեստի նկատմամբ հետաքրքրության խթանման նպատակով: Դելֆյան խաղերը ծառայում են նաև երիտասարդության շրջանում հանդուրժողականության տարածման, նրանց ստեղծագործական հմտությունների կատարելագործման և ներդաշնակ զարգացման գաղափարներին:
Պատվիրակություններն իրենց մասնակցության հայտերը պետք է ներկայացնեն մարտի 20-ից մինչև ապրիլի 5-ը, հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը:





