AM
14 Մարտ 2013 - 11:37 AMT

Պաստառների մրցույթ՝ գրաֆիտիով, նկարազարդմամբ և լուսանկարչությամբ հետաքրքրվող երիտասարդների համար

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հայտարարում է «Փրկենք մոլորակը» պաստառների մրցույթը, որն անց է կացվում կայուն զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում։

Մրցույթը նախատեսված է գրաֆիկական արվեստով, նկարազարդմամբ, կոլաժով և լուսանկարչական արվեստով հետաքրքրված 18-ից 23 տարեկան երիտասարդների համար, ում լիարժեք ազատություն է տրվում` երևակայության դրսևորման և գաղափարներն իրենց ցանկացած ձևով ներկայացնելու հարցում։ Ֆրանսալեզու պաստառ ստեղծելով` մասնակիցները պետք է պատասխանեն «Ինչպե՞ս եք պատկերացնում մեր մոլորակի ապագան» հարցին: Ինչպես հայտնում են ԿԳ նախարարությունից, մրցույթի թեմայի արտահայտման կամ մեկնաբանման համար միջոցների սահմանափակումներ նախատեսված չեն։

Մասնակիցները պետք է տիրապետեն ֆրանսերենին և լինեն ԱԿԵՏԿ-ի անդամ-երկրների քաղաքացիներ (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Մոլդովայի Հանրապետություն, Ռումինիա)։ Աշխատանքները պետք է ներկայացվեն մինչև 2013թ-ի ապրիլի 15-ը։

Մրցանակակիրների համար նախատեսված են 3-շաբաթյա լեզվի դասընթաց Ժնևի համալսարանում (Շվեյցարիա), 2-շաբաթյա լեզվի դասընթաց Կավիլամ-Ալիանս Ֆրանսեզում (Ֆրանսիա), բելգիական ֆրանկոֆոն կոմիքսներ և բազմաթիվ այլ մրցանակներ։