AM
18 Հոկտեմբեր 2005 - 12:05 AMT

Հոկտեմբերի 19-ին Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 4-րդ հերթափոխը

Հոկտեմբերի 19-ին Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 4-րդ հերթափոխը: Ինչպես հայտարարել է Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ գումարտակի հրամանատար Արտակ Տոնոյանը, Կոսովո կմեկնեն 34 խաղաղապահներ: Այս հերթափոխը, ըստ Տոնոյանի, առանձնանում է նրանով, որ գումարտակի կազմում կմեկնեն նաեւ փորձառու զինվորականներ, որոնք արդեն մեկ անգամ եղել են Կոսովոյում: Այն գոտին, որտեղ հերթապահում են հայ զինծառայողները, գտնվում է ԱՄՆ պատասխանատվության ներքո: «Հիմնականում իրականացնում ենք հսկիչ անցագրային կետերի, հատուկ նշանակության օբյեկտների պահպանություն», – հայտարարել է Ա.Տոնոյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: