Այսօր՝ ժամը 12.54-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ:





