Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի նախկին հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Գրիգորյանի նկատմամբ պաշտոնական դիրքի չարաշահման համար հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է: Գործը ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ: Նրա հետ միասին մեղադրանք է առաջադրվել ևս 5 հոգու: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ Արսեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում որպես վաշտի հրամանատար, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ նպաստել է կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև համաձայնությանը:





