Նախագահի այսօրվա հրամանով գնդապետ Տիգրան Փարվանյանը նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Փարվանյանը նշանակվել է գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի փոխարեն: Նա նախագահի մեկ այլ հրամանով ազատվել է պաշտոնից։





