AM
22 Մարտ 2013 - 09:16 AMT

Ծաղկազարդի օրը եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության արարողություն

Մարտի 24-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշելու է Ծաղկազարդը` Երուսաղեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակը:

Ծաղկազարդի տոնին, որ տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, արարողությունը կկատարվի առավոտյան ժամը 10:00-ին և Ս. Պատարագի ավարտին:

Տոնի առիթով Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների կողմից Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու շրջաբակում Ս. Պատարագի և մանուկների օրհնության ավարտից հետո կկազմակերպվի կավճանկարների մրցույթ: