AM
24 Հոկտեմբեր 2005 - 12:06 AMT

Հայաստանին հատկացվել է 5 մլն եվրո պարենային անվտանգության ծրագրի շրջանակներում

Եվրամիությունը Հայաստանին է տրամադրել Պարենային ապահովման ծրագրի շրջանակներում հատկացված վարկի առաջին չափաբաժինը` 5 մլն եվրոի չափով: Մինչեւ տարեվերջ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի Պարենային ապահովման ծրագրի շրջանակներում հատկացված վարկի առաջին չափաբաժինը` 5 մլն եվրոի չափով: Ինչպես հայտարարել է Վրաստանում եւ Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Թորբեն Հոլցեն, Հայաստանի Ազգային ժողովի կողմից 2005 թվականի օգոստոսին ստորագրված օրենքի համաձայն 2 տարվա համար նախատեսվում է հատկացնել 20 մլն եվրո պարենային ծրագրի իրագործման համար: Ծրագիրն ուղղված է սոցիալական պաշտպանության ոլորտի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտների զարգացմանը: Անդրադառնալով «Ընդլայնված Եվրոպա.Նոր հարեւանություն» ծրագրին Թ.Հոլցեն հայտարարել է, որ «հիմնական շեշտը պետք է դրվի երկրի սոցիալական զարգացման վրա»: Դեսպանի խոսքերով, շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանը ստանա շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակ: Նշենք, որ 1997-ից մինչեւ 2005 թվականները Հայաստանը ԵՄ-ից Պարենային ապահովման ծրագրի շրջանակներում ստացել է 81 մլն եվրո, որոնցից 4,5 մլն եվրոն` տեխնիկական աջակցության դրամաշնորհի տեսքով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: