Մարտի 26-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ:
Ինչպես նշում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններին, գոհունակություն հայտնեցին երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա գործակցության ակտիվացման կապակցությամբ, ինչպես նաև կարևորեցին միջգերատեսչական շարունակական համագործակցության խորացումը՝ հստակեցնելով 2013թ. համար նախատեսվող երկկողմ միջոցառումների և փոխայցելությունների ժամանակացույցը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին 2013թ. երկրորդ կիսամյակին ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության, արտաքին և տարածաշրջանային օրակարգի, միջազգային անվտանգության, ինչպես նաև միջազգային խաղաղապահ առաքելություններում Հայաստանի և Լիտվայի մասնակցության հարցերի շուրջ:





