AM
8 Ապրիլ 2013 - 09:29 AMT

Զոհրաբ Զոհրաբյանի՝ վթարի ենթարկվելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 5-ին կեսգիշերին վթարի ենթարկված ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):

Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակլայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը վթարի էր ենթարկվել ապրիլի 5-ին:

Բախվել էին «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի և «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: