AM
9 Ապրիլ 2013 - 11:07 AMT

Ազատության հրապարակի գործընթացները նախագահի եղբորը չեն հետաքրքրում. Ես լուրջ մարդ եմ

Սերժ Սարգսյանի ավագ եղբայրը` Լևոն Սարգսյանն իրեն իրավունք չի վերապահում գնահատելու նախագահի աշխատանքը, քանի որ պետական պաշտոնյա է և դրա իրավունքը չունի: Այս մասին Լևոն Սարգսյանն ասաց մարզահամերգային համալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Ոչ որպես պաշտոնյա նա եղբոր աշխատանքը գնահատեց շատ բարձր:

Լևոն Սարգսյանը նկատեց, որ դժգոհողներ բոլոր ժամանակներում էլ ու միշտ էլ եղել են, նման որոշ կարծիքների հետ ինքն էլ կարող է համաձայնել, քանի որ որոշ թերություններ ինքն էլ է տեսնում: Անդրադառնալով Ազատության հրապարակում ծավալվող գործընթացին, նա ասաց. «Ինձ այդ գործընթացը բոլորովին չի հետաքրքրում: Ես լուրջ մարդ եմ»: