AM
16 Նոյեմբեր 2005 - 13:09 AMT

Հայաստանի խորհրդարանի խոսնակը ելույթով հանդես կգա ԱՊՀ ՄԽՎ 26-րդ նիստում

Նոյեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում իր աշխատանքները կսկսի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ լիագումար նիստը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Վեհաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն թմրամոլության ու թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի խնդիրները ԱՊՀ տարածքում: Նիստում ելույթով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կունենա նաեւ երկկողմանի հանդիպումներ` վեհաժողովին մասնակցող խորհրդարանների նախագահների եւ միջազգային կառույցների ղեկավարների հետ: