Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Բացառություն կկազմեն առանձին արևելյան շրջանները, որտեղ պարբերաբար դիտվող թույլ անձրևի հավանակությունը կպահպանվի: Տեղ-տեղ հնարավոր է քամի 20-23մ/վրկ արագությամբ: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա, սակայն առաջիկա շաբաթվա ընթացքում կրկին կնվազի:
Երևանում օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կբարձրանա: Հնարավոր է քամի 10-12մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +21+23, երեկոյան +16+18 աստիճան տաքություն:





