Նոյեմբերի 28-ին Երեւանում կմեկնարկեն Հայաստան-ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների Ծրագրի վերաբերյալ բանակցությունները: Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայանալիք ԵՄ բանակցությունները Հարավային Կովկասի երկրների հետ հետաձգվեցին Ադրբեջանի եւ Կիպրոսի միջեւ առաջացած խնդիրների պատճառով, որոնք ծագել էին չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից Բաքու օգոստոսին իրականացված ուղիղ ավիաչվերթից հետո, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:





