Այսօր, ժամը 11.11-ին ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Հարավկովկասյան երկաթուղու Փամբակ-Շահալի երկաթգծի հատվածում կա քարաթափման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ապրիլի 18-ին մոտակա սարից պոկվել և թափվել են քարի փոքր կտորներ, որոնք երկաթուղու աշխատակիցների կողմից տեղափոխվել են: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:





