Ապրիլի 9-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ «Ժառանգության»փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն:Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են «Ժառանգության» կուսակցության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին «Ժառանգության» երթի ժամանակ Բաղրամյան պողոտայում ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Արմեն Մարտիրոսյանը վնասվածք էր ստացել և տեղափոխվել էր հիվանդանոց:
Հավելենք նաև, որ այսօր՝ ժամը 11.00- ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց «Ժառանգությունը» բողոքի ակցիա է անցկացնելու:





