AM
22 Ապրիլ 2013 - 09:11 AMT

Փորձագետ. Հայ-վրացական հարաբերություններում լարվածություն են մտցնում, որ ձգձգեն աբխազական երկաթգծի բացումը

Վրաստանի ընդդիմության և Աբխազիայի ղեկավարության միջև աբխազական երկաթգծի վերաբացման հետ կապված կոնսենսուս կա, կարծում է վրացական հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Միխեյիլ Սահակաշվիլիի ղեկավարած ընդդիմությունը և աբխազական իշխանությունները դեմ են երկաթգծի բացմանը, նրանք փորձում են արհեստական լարվածություն առաջացնել հայ-վրացական հարաբերություններում, որպեսզի խնդրի լուծումը ձգձգվի:

Օրերս աբխազական կայքերից մեկում տարածված տեղեկությունը` թե իբր Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը, ով վրաց աբխազական պատերազմից հետո Ախազիայի ազգային հերոսի կոչում է ստացել, պետք է մասնակցի ՀՀ նախագահի ինաուգուրացիային, Ջոնի Մելիքյանը դիտարկում է հենց այդ համատեքստում: