AM
23 Ապրիլ 2013 - 05:09 AMT

Եղանակը դեռ փոփոխական է

Այսօր հանրապետության տարածքում սպասվում է խիստ փոփոխական եղանակ: Առավոտյան տարածքի մեծ մասում կդիտվի արևային եղանակ, կեսօրից հետո սպասվում է ամպամածության ավելացում և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն:

Ընդհանուր պատկերից կզանազանվեն արևելյան և հարավային շրջանները. այստեղ օրվա ընթացքում պարբերաբար սպասվում են տեղումներ, երեկոյան ժամերին` առատ, ամպրոպային բնույթի: Հնարավոր է սաստիկ քամի 23մ/վրկ և կարկուտ: Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա:

Երևանում էական տեղումներ չեն սպասվում, ցերեկային ժամերին միայն տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ցերեկը սպասվում է +17+19, երեկոյան +14+16 աստիճան