AM
26 Ապրիլ 2013 - 10:05 AMT

Արծրուն Հովհաննիսյան. Մայիսի կեսին Սեյրան Օհանյանը հանդիպելու է իրենց իրավապաշտպան կոչողների հետ

Պաշտպանության նախարարությունը, չնայած որոշ անհիմն քննադատություններին, տարեցտարի իր գործելաոճը և ընդհանրապես աշխատանքի արդյունավետությունը բարձրացնում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Դա վերաբերվում է և՛ կադրերի պատրաստմանը, և՛ ռեսուրսների կառավարմանը, և՛ այլն: Մեկ խոսքով ասած` մեր պաշտպանունակությունը բարձրանում է տարեցտարի: Առաջիկայում կլինեն նոր և հետաքրքիր միջոցառումներ: Զորակոչից առաջ և ընթացքում լինելու են նորանոր միջոցառումներ, որոնք նպաստելու են կոռուպցիոն ռիսկերի նվազմանը և այլն: Մասնավորապես մայիսի կեսերին լինելու է նաև ՊՆ Սեյրան Օհանյանի հանդիպումը իրավապաշտպանների հետ, բոլոր իրենց այդպես կոչողների: Հետո կսպասենք այլ զարգացումների», – գրել է նա: