Այսօր եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, պարզ, արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 13-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ամենուրեք և ցերեկը, և գիշերը կբարձրանա ևս 3 աստիճանով:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ առաջիկա օրերին մայաքաղաքում կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ, օդի ջերմաստիճանն օրեցօր կբարձրանա: Գիշերը կլինի +9+11, ցերեկը +22+24, երեկոյան +16+18 աստիճան:





