AM
29 Ապրիլ 2013 - 05:57 AMT

Ավանի որոշ շենքերի կոյուղաջրեր դուրս են թափվում. Երեք օր ոչ մի միջամտություն

Ավան Առինջի մի քանի շենքերի բնակիչներ ահազանգում են, որ արդեն

3 օր շենքերի կոյուղաջրերը հոսում են վերևից ներքև:

«Ողողված է ճանապարհը, իսկ երեխաներն էլ խաղում են այդ կոյուղաջրերի մոտ: Վտանգի տակ է նաև այն պատը, որի միջով արդեն տարիներ շարունակ ժամանակ առ ժամանակ հոսում են վերևի շենքերից եկող կոյուղաջրերը: Մեծ ծանրություն պահող պատը կարող է երկարատև խոնավությունից փլուզվել»,-ասված է հաղորդագրության մեջ: Բնակիչներն ահազանգել են վարչական շրջանի թեժ գիծ, սակայն առայժմ ոչինչ չի ձեռնարկվել: