1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը: Այդ օրը ամրագրվեց պատմության մեջ և դարձավ «Ռադիոյի օր»:
Առաջին անգամ Ռադիոյի օրը նշվեց 1925 թվականին, իսկ Հայաստանում 1926թ-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ ռադիոեթերում հնչեց «Երևանի ձայնը» հաղորդումը:
Էլեկտրական կապի միջազգային խորհրդի տվյալներով` ընտանիքների ավելի քան 75 տոկոսն ամբողջ աշխարհում ունի ռադիոընդունիչ:





