AM
7 Մայիս 2013 - 08:20 AMT

Կրակոցներ՝ Ազատության հրապարակում. Աղջիկը փորձել է կարգի հրավիրել իրեն հարվածած տղային

Մայիսի 5-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի աղջիկ և հայտնել, որ Մաշտոցի պաղոտայում մի տղա իրեն հարվածել և փախել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի մոտից բաժին են հրավիրել 1990 թ. ծնված Լիանա Ն.-ին: Նա հայտնել է, որ ոմն Արթուր ժամը 22.00-ի սահմաններում Ազատության Հրապարակում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է իր աչքին և պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո ինքն իրեն պատկանող (օրինական) «Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակից 3-4 անգամ կրակել է օդ` տղային կարգի հրավիրելու նպատակով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուրի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: